Նորություն
1խմ փայտանյութի արժեքը՝ 135 000 ՀՀ դրամ

Մեր մասին

«Եվրոպա» ՍՊԸ-ի գործունեությունը հայտնի է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրներում: Այս տարիների ընթացքում ընկերությունն ընդլայնելով գործունեության աշխարհագրությունը, կարողացել է ԱՊՀ երկրներում, Իտալիայում, Թուրքիայում, Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլ տնտեսական շուկաներում կայուն ու բարձր հեղինակություն վայելող դիրք գրավել: Հայաստանում ընկերությունը միակներից է, որ համագործակցում է "ArcelorMittall" աշխարհահռչակ բրենդի հետ: Այսօր «Եվրոպա» ՍՊԸ-ն աշխատում է ավելի քան 2000 տեղական և արտասահմանյան հայտնի կազմակերպությունների հետ: «Եվրոպա» ընկերությունն իր գործընկերների համար իրականցնում է ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ շինանյութի վաճառք` ամրան - ամրալարեր, խողովակներ, մետաղական թիթեղներ և այլ ապրանքներ: Բացի այդ, ընկերությունն իրականացնում է փայտանյութի և այլ շինանյութի մեծածավալ ներկրումներ: Ընկերությունն իր գնորդներին առաջարկում է նաև ներկրված եվրոպական արտադրության ժամանակակից բարձրորակ կահույք: Գնորդի նկատմամբ պատասխանատվության բարձր զգացում, հարկային պարտավորությունների պատշաճ կատարման քաղաքականություն, այս անփոփոխ սկզբունքն է որդեգրել "Եվրոպա" ընկերությունը` իր գործունեության տարիների ընթացքում: Պատահական չէ, որ այսօր «Եվրոպա» ՍՊԸ-ն, իր բարձրակարգ մասնագետների շնորհիվ, ինչպես նաև քաղաքակիրթ գործունեությամբ արժանի տեղ է զբաղեցնում երկրի լավագույն ընկերությունների վարկանիշային ցուցակում:

Ընկերության ճիշտ ու հստակ աշխատանքը համակարգում են գլխավոր գրասենյակի արհեստավարժ մասնագետները, ովքեր իրենց փորձառության ու ճիշտ մոտեցման շնորհիվ կարողանում են կազմակերպել «Եվրոպա» ՍՊԸ-ի առևտրային գործունեությունն ու դրա վերահսկումը: Այսօր ընկերությունն ունի մեկ տասնյակից ավել խանութների ցանց և Եվրոպական արտադրության բարձրակարգ կահույքի խանութ-սրահ: Ընկերությունը տեղական շուկայում հայտնի է շինանյութի ներկրման ու վաճառքի լայնամասշտաբ առևտրային գործունեությամբ: Այսօր, տնտեսական մրցակցության ժամանակակից պայմաններում, «Եվրոպա» ՍՊԸ-ն ոչ միայն իրականացնում է մանրամեծածախ առևտրային գործունեություն, այլև, սեփական առևտրային լայն ցանցի շնորհիվ, բարձրակարգ սպասարկում է ապահովում բազմաթիվ գնորդների համար` այդ կերպ շփվելով տարբեր սոցիալական շերտերի, անհատ ձեռներեցների, իրավաբանական անձանց հետ ու նրանց հնարավորություն ընձեռելով անհրաժեշտ գնումների համար խնայել ժամանակ, ինչն այդքան կարևոր է գործարարի համար: Հաճախորդին միտված այդպիսի մոտեցումը նպաստում է առևտրային ծավալների աճին, ավելի է սերտացնում ընկերության և հաճախորդների անմիջական շփումը` գնորդին դարձնելով «Եվրոպա» ՍՊԸ մեծ ընտանիքի անդամ: Դրա վառ ապացույցը ընկերության ցանցի ընդլայնումն է ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Ընկերությունն ունի ինչպես գլխամասային, այնպես էլ կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնք իրենց միասնական գործունեությամբ հզորացնում և ամուր հիմքերի վրա են պահում «Եվրոպա» ՍՊԸ-ի գործունեության ողջ համակարգը:

Դրա վառ ապացույցն է այն, որ ընկերությունն իր հեղինակային վարկանիշը կարողանում է բարձր միավորների վրա պահել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: «Եվրոպա» ՍՊԸ-ի արտադրական և գրասենյակային առևտրի իրականացման հիմնական բազան գտնվում է Շենգավիթ համայնքում, որն իր զբաղեցրած տարածքի մեխանիզացիայի հաշվին հնարավորություն է ընձեռում գնորդների սպասարկումն իրականացնելու պատշաճ մակարդակով: Ի տարբերություն երկրում գործող շատ ընկերությունների, «Եվրոպա» ՍՊԸ-ն ունի երկաթգծի սեփական փակուղի` օրական 15-20 վագոն ընդունելու հնարավորությամբ, որտեղ բեռնաթափվում են ներկրված ապրանքները, հենց այստեղ էլ գնորդի համար մեծածախ առևտուր իրականացնելու հնարավորություններ են ստեղծված: Պատահական չէ, որ ընկերությունն առաջատարներից է երկրի խոշոր հարկատուների ցանկում: 2009թ.-ի ընթացքում ընկերությունը պետբյուջե վճարված ընդհանուր հարկերի գումարը կազմում է 1 810 271 000 ՀՀ դրամ: «Եվրոպա» ՍՊԸ-ի համար հավասարապես կարևոր նշանակություն ունեն ինչպես պետության, այնպես էլ սեփական շահերը, ընկերությունում վստահ են, որ միայն այդպես կարելի է զարգացնել ու կայացնել երկիրը ու ամեն ինչ անում են այդ զարգացման ակտիվ մասնակիցը լինելու համար: «Եվրոպա» ՍՊԸ-ն, կարևորելով տեղական արտադրության զարգացման դերը և նոր աշխատատեղերի ստեղծման նշանակությունը երկրի համար, ստեղծել է ամրանների և խողովակների արտադրամասեր: Ընկերությունն իր ստեղծման օրվանից մինչ օրս իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում տարբեր ոլորտների բարեգործական միջոցառումներում:

Մեր անցած ուղին

«Եվրոպա» ՍՊԸ-ի ակունքները սկիզբ են առնում դեռ 90-ականների կոոպերատիվ շարժման ժամանակներից: Այդ տարիներին ընկերության նախագահ Սերգեյ Մանուկյանը կարողացավ ճիշտ գնահատել պահը և փոքր ներդրումներով նվաճել առևտրային մեծ ու դժվարին շուկան: 1996թ. գրանցվեց «Եվրոպա» ՍՊԸ-ն որպես առևտրային կազմակերպություն և այդ ժամանակաշրջանից սկսած մինչ օրս հավատարիմ է իր առջև դրված նպատակների, խնդիրների ու պարտականությունների իրագործմանը: Ընկերությունն իր անցած ուղու ընթացքում գործունեություն է ծավալել մի շարք ուղղություններով` տուրիզմ, տնտեսական խանութների շահագործում, ավտոտեխսպասարկում: Տարիների ընթացքում, սակայն, թվարկված ոլորտներն իրենց առաջնային դիրքը զիջել են շինանյութերի և կահույքի ներկրմանը, ինչպես նաև երկրով մեկ դրանց վաճառքի ապահովմանը, որն այսօր դարձել է «Եվրոպա» ՍՊԸ-ի գործունեության գլխավոր ուղղությունը: